4 անգամ դատված կինը ոչ սթափ վիճակում մտել է ոստիկանության բաժին, հայհոյել, պոկել ոստիկանի ուսադիրը
Սյունիքի մարզում մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Գորիսի բնակչուհի 32-ամյա Լիանա Ջ.-ն այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը եւ պահանջել, որպեսզի դուռը բացեն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կնոջ առջեւ դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք եւ հայհոյանքներ տվել ոստիկանության աշխատակիցների հասցեին, հարձակվել է հերթապահ մասի տեսուչի վրա եւ համազգեստի վրայից պոկել ուսադիրը։
Աղբյուրի տեղեկություններով, կինը նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշով, ստորագրությամբ բաց է թողնել։ Ըստ նախնական տեղեկությունների, Լ. Ջավահիրյանը եղել է ոչ սթափ վիճակում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ