«Փաստ». Որքա՞ն կծախսի ՀՔԾ–ն՝ փողկապ, տաբատ ու համազգեստ գնելու համար
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում պետական կառույցները շարունակում են հրապարակել 2018 թվականին նախատեսվող գնումների պլանները:
Հատուկ քննչական ծառայությունը եւս հրապարակել է 2018 թ. գնումների փոփոխված պլանը: Ինչպես տեղեկանում ենք մարտի 16–ին ստորագրված պաշտոնական փաստաթղթից, ՀՔԾ–ն այս տարի նախատեսում է 41 համազգեստ գնել, որոնցից յուրաքանչյուրի գինը 75000 դրամ է: Ընդհանուր առմամբ համազգեստ ձեռք բերելու համար կծախսվի 3075000 դրամ:
Իրավապահ կառույցի գնումների պլանում են նաեւ 41 անջրանցիկ հագուստները, որոնք գնելու համար նախատեսվում է 1845000 դրամ ծախսել: Անջրանցիկ հագուստներից յուրաքանչյուրն արժե 45000 դրամ:
ՀՔԾ–ն կգնի նաեւ 12000 դրամ արժողությամբ 39 գլխարկ, որոնք գնելու համար կծախսվի 468000 դրամ:
Ընդհանուր առմամբ 184500 դրամ կծախսվի 4500 դրամ արժողությամբ 41 փողկապ գնելու համար:
Գնումների պլանում են ներառվել նաեւ տաբատները, որոնք տարբեր գների են: Օրինակ՝ 15000 դրամ արժողությամբ 39 տաբատ կգնեն, որոնք ձեռք բերելու համար կծախսվի 585000 դրամ: Բացի նշվածներից ու այլ ապրանքներից, գնումների պլանի համաձայն՝ ՀՔԾ–ն կգնի 9400 դրամ արժողությամբ 41 վերնաշապիկ, որոնք ձեռք բերելու համար նախատեսվել է 385400 դրամ ծախսել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...