«Վթարի մեղավորը մյուս մեքենան է եղել». «Ման-տուրը»՝ ՌԴ-ում հայկական ավտոբուսի վթարի մասին
«ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությունը, որին պատկանում է Վորոնեժում մարտի 20-ին վթարված հայկական ավտոբուսը, կցկտուր տեղեկություններ է հաղորդում վթարի վերաբերյալ:
NEWS.am-ին վթարից միայն 2 օր անց հաջողվեց կապ հաստատել ընկերության երեւանյան գրասենյակի հետ: Նշենք, որ 2 օր է՝ ոչ ոք հեռախոսահամարներին չէր պատասխանում, իսկ գրասենյակը վթարի օրը փակ էր:
«Վթարի մեղավորը հանդիպակաց եկած մեքենան է եղել»,- ասացին գրասենյակից՝ հրաժարվելով այլ տեղեկություններ հաղորդել:
Ճշտող հարցին՝ բեռնատարի վարո՞րդն է եղել մեղավոր, ընկերությունից դրական պատասխան տվեցին:
Գրասենյակից փոխանցեցին նաեւ, որ ՍՊԸ-ի տնօրենը Երեւանում չէ:
Ի դեպ, վթարից անմիջապես հետո ռուսական կողմը հայտարարեց, որ նախնական տվյալով, վթարի պատճառը ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է եղել:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել է բեռնատարին: Զոհվել է 2 մարդ, տուժել 9 քաղաքացի:
Ավտոբուսի վարորդներն են եղել 1972թ. ծնված Տիգրան Բաբախանյանը եւ 1974թ. ծնված Արկադի Թադեւոսյանը: Նախապես հաղորդվում էր, որ պատահարի երկու զոհերից մեկը հայկական ավտոբուսի վարորդն է, սակայն ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ նրանք վիրավոր են: Աղբյուրի տեղեկացմամբ՝ զոհվել են ավտոբուսի ուղեւոր՝ 1978թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը՝ 1961թ. ծնված Ն.Սիոնին:


















































Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին