Ալավերդցի Վահագնի «աջ ձեռքը» պատմել է, թե ինչպես է Փիրուզյանին սպանողին կրակել սովորեցրել
Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի աջ ձեռքը համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը Վահագնի հետ առերեսման ժամանակ ուշագրավ մանրամասներ է պատմել:
Թեեւ Վահագն Աբգարյանը ցուցմունք չի տվել եւ չէր կարող իր եւ Արթուր Մնացականյանի ցուցմունքներում էական հակասություն լինել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ՝ Վահագն Աբգարյանը հակընդդեմ հարցման իրավունք ունի եւ քննիչն առերեսում է արել իր դեմ ցուցմունք տված անձի՝ Արկոյի հետ:
Մեզ հայտնի դարձավ, որ առերեսման ժամանակ Արթուր Մնացականյանը պատմել է, որ ինքն է Վահագնի պատվերով Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին անտառում կրակել սովորեցրել: Առերեսման ժամանակ Վահագն Աբգարյանը որեւէ արձագանք չի տվել եւ ցուցմունք չի տվել: Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը: Իսկ Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, պատվիրելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու համար մեղադրվում է Ալավերդցի Վահագնը: Վերջինիս կողմից կաշառք ստանալու, Վլադիմիր Դավթյանի օգտին գործողություններ կատարելու համար մեղադրվում է երեք քննիչ: Այս գործով ապացուցների հիմքում դրվել են նաեւ ԱԱԾ-ի գաղտնալսումները:
Արկոն՝ Արթուր Մնացականյանը, այս գործի շրջանակներում մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, Կամո Փիրուզյանի սպանության եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերպմանն օժանդակելու համար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին