ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը, ընդլայնում է ծրագիրը
«168 ժամը» գրում է. «ԵՄ-ն փոխում է ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքը, պլատֆորմը և պանելները, ընդլայնում է ծրագիրը: Այս ամենը կոորդինացնելու են ԵՄ չորս առաջնահերթությունները, որոնք թույլ կտան ԱլԳ երկրների քաղաքացիների համար իրական արդյունքներ արձանագրել ավելի արագ ռեժիմով:
Չորս առաջնահերթություններն ուղղված են կառավարման ամրապնդմանը, տնտեսությանը, կապերին և հասարակությանը»,- «168 ժամի» հետ զրույցում մեկնաբանելով ԱլԳ ծրագրում ԵՄ իրականացրած փոփոխությունները՝ ասել է եվրոպացի պատգամավոր Յաչեկ Սարյուշ Ուոլսկին:
Նա տեղեկացրել է, որ այս նոր կառուցվածքի էությունն այն է, որ համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք անդամ-երկրներում բարեփոխումներն իրացնողներն են, Եվրամիության կողմից ձևավորված համապատասխան հարթակներում հանդիպումներ են ունենալու, վերապատրաստումներ անցնելու: Ըստ պատգամավորի, սա վերաբերում է բիզնեսին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, սոցաշխատողներին, կառավարման ոլորտի աշխատակիցներին ու մասնագետներին, տրանսպորտին, էներգետիկային, կլիմային:
«Այսինքն` ԵՄ-ն անմիջական ներկայություն է ցանկանում ունենալ բարեփոխումների իրականացման գործընթացում՝ նպաստելով դրան»,-ասել է պատգամավորը: Նրա խոսքով՝ այս կառուցվածքային փոփոխությունը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով հայկական կողմը պետք է սկսի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ Եվրոպական միությունն այս կառուցվածքային փոփոխությունների արդյունքն ակնկալում է տեսնել արդեն աշնանը, երբ կհանդիպեն նախարարները ԵՄ պաշտոնյաների հետ:
Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասել է, որ այս կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են ԵՄ-ի հարմարավետության և բարեփոխումների ֆինանսավորումն արդյունավետ դարձնելու նպատակով:
Նրա խոսքով՝ այս փոփոխություններն առաջինը կփորձարկի Հայաստանը: «Հույս ունենք, որ եվրոպացի պաշտոնյաների հույսերը կարդարանան, և այս նոր մոտեցումն իրեն կարդարացնի»,-նկատել է նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին