«Արթիկ» ՔԿՀ անվտանգության աշխատակցի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, այսօր՝ մարտի 19-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, հերթափոխի ընդունման հանձնման-ժամանակ պահակատանը կից խուզարկությունների համար նախատեսված սենյակում անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ Կ. Վ.-ին:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 13 փոքր փաթեթներ՝ 14,2 գրամ ընդհանուր քաշով, 1 հատ անձեռոցիկով փաթեթավորված փաթեթ՝ 1,5 գրամ քաշով, 10 հատ սպիտակ կլոր դեղահաբեր՝ 1,8 գրամ քաշով, 6,6 գրամ քաշով սեւ գույնի զանգված եւ 1 հատ ներարկիչ՝ 6 մլգ թափանցիկ հեղուկով լցված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հարուցվել է քրեակատ գործ կատարվում է նախաքննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից