Եթե տենց բան կլինի, ես մանդատս կդնեմ, կգնամ, տղավարի բան եմ ասում․ Մուրադյան (տեսանյութ)
Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նիստերի դահլիճում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, նախ, գրանցվեց պատգամավոր Սեյրան Սարոյանի փոխարեն, հետո՝ իր։
Ի՞նչ նպատակով էր գրանցվում ուրիշի փոխարեն, մեր հարցերին պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը։
- Պարոն Մուրադյան, տեսանյութ կա, որ այսօր ԱԺ-ում դուք սկզբում Սեյրան Սարոյանի փոխարեն եք գրանցվել, հետո՝ ձեր, ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Սարոյան Սեյրանը տեղում նստած է եղել, ես եկել եմ, ո՞նց եղավ, որ ես իրա տեղը քվեարկեցի։
- Չեք քվեարկել, գրանցվել եք նրա փոխարեն։
- Ես եկել եմ, ինքը նստած է եղել, խի Սարոյան Սեյրանը չի կարում իրա տեղը գրանցվի, ես պիտի գրանցվե՞մ, ուշադիր նայեք։ Իզուր տեղը ես չեմ իմանում ովա ասում, եթե կա պատվիրատու, Սեյրանն իրա տեղը քվեարկելա։
- Պարոն Մուրադյան, մենք տեսել ենք տեսանյութը եւ ձեզնից մեկնաբանություն ենք ուզում լսել, որպեսզի օբյեկտիվ կերպով լուսաբանվի հանրությանը։
- Էսօր կնայես էդ վիդեոն, եթե տենց բան կլինի, ես մանդատը կդնեմ կգնամ, տղավարի բան եմ ասում, մարդավարի բան եմ ասում՝ տենց բան չկա։ Ամեն օր մեկը գալիս, ասումա, նարկոտիկի գործով, էս ինչի գործով, ես պատրաստ եմ մանդատից հրաժարվել, ով ձեզ ասելա, ասեք թող ուշադիր նայի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...