Կասեցվել է Հայաստանից ուղարկված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության (Россельхознадзор) մասնագետները Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռների տերմինալում առգրավել են Հայաստանից ուղարկված 250 կգ ելակ, այս մասին տեղեկացնում է forpost-sz.ru-ն:
«Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ստուգման ընթացքում ելակի խմբաքանակի մեջ հայտնաբերվել են վնասատուներ, որոնք իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման էին ծաղկային թրիպսի:
Նշվում է, որ լաբորատոր հետազոտությունը հաստատել է ելակի մեջ վնասատուների առկայությունը:
«Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները որոշել են ապրանքը հետ ուղարկել Հայաստան։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռոստովում 21 տոննա հայկական արտադրության լոլիկ էր ոչնչացվել, քանի որ մասնագիտացված լաբորատորիայում նմուշառված գյուղմթերքում հայտնաբերվել էր հարավամերիկյան ցեց:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...