Նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները մսխում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները միշտ չէ, որ օգտագործվում են արդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` նախագահականի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2014 եւ 2015թթ «Ցեղասպանության 100-րդ տարելից» անվանակարգի շրջանակում ընդհանուր առմամբ իրականացվել է 26 ծրագիր, իսկ 2016 թվականին էլ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում է 1 ծրագիր իրականացվել:
Ու տպավորություն է, որ ցեղասպանության թեման որոշ անձանց համար դարձել է բիզնեսի առարկա, եւ նրանք երեք տարի օգտվել են նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհից` այդպես փող աշխատելով:
Նշենք, որ այս տարիներին նաեւ «Երիտասարդության օրերին նվիրված ծրագրերի իրականացում» անվանակարգում պարտաճանաչորեն ծրագրեր են իրականացվել: Ծրագրերն էլ, հիշում եք, ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանի եւ նրա ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած փուչիկների փառատոնն էր եւ նման այլ զավեշտալի միջոցառումներ: Իսկապես, խոսուն փաստեր են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...