Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Շմայսը դիմել է ոստիկանների օգնությանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մովսիսյանը հանրությանը հայտնի «Շմայսն» է, իսկ «Բերետա» տիպի ատրճանակը նրան որպես պարգև տրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից՝ 1993 թվականին։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը