Նորամուծություններ Հայաստանի դեղերի շուկայում
Հայաստանի դեղամիջոցների շուկայում տեղի ունեցած նորամուծություններն արդեն բացասական արձագանք են առաջացրել հասարակության մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ուժի մեջ են մտնում կառավարության որոշմամբ հաստատված՝ դեղերի դեղատոմսով բացթողման նոր կարգը։
Թե ինչպես կգործի նոր կարգը՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ նորամուծությունները պարունակում են որոշակի ռիսկեր ու բացթողումներ։ Ու պատճառը միայն նոր կարգի հսկայական կոռուպցիոն ներուժը չէ։
Եվ այսպես, նոր կարգը ստեղծողները անտեսել են մարդու քառոտանի բարեկամներին՝ ընտանի կենդանիներին վերաբերող կարեւոր հանգամանքը։ Նորամուծության համար իրավական հիմք հանդիսացած «Դեղամիջոցների մասին» օրենքի 25րդ հոդվածի 13-րդ կետը նախատեսում է, որ «անասնաբուժական դեղամիջոցները իրացվում են անասնաբուժական դեղատներում», որոնց գործունեության հանդեպ պահանջները կարգավորվում են կառավարության կողմից։ Իրոք, Երեւանում գործում է մի քանի անասնաբուժական դեղատուն։ Բայց ահա թե ինչ խնդիր կա։ Այնտեղ վաճառվում են հավելանյութեր ու դեղամիջոցներ հիմնականում գյուղատնտեսական նշանակության կենդանիների, խոշոր ու մանր եղջերավոր անասունների, թռչունների համար։ Ընդ որում այստեղ էլ ոչ ամեն ինչ է պարզ ։ «Մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչպես ենք հետագայում աշխատելու։ Չէ՞ որ ճիճվաթափության դեղերը նույնպես հակաբիոտիկներ են»,- տարակուսած ասում է անասնաբուժական դեղատան աշխատակիցը, որտեղ NEWS. am – ի թղթակիցը մտել էր իրավիճակը պարզաբանելու ու դեղերի տեսականին ուսումնասիրելու համար։ Միաժամանակ ընտանի համստերներին , թութակներին, կատուներին ու շներին գյուղատնտեսական կենդանիների շարքին դասելը, առնվազն, անմտություն է։
Մինչդեռ, ընտանի կենդանիների հիվանդությունների զգալի մասը բուժվում է «մարդկային դեղամիջոցներով», ինչը հավելյալ անգամ ապացուցում է մարդու ու կենդանիների ազգակցական կապը։ Իսկ անասնաբույժները, չլինելով «մարդկանց բժիշկներ», զրկված են դեղատոմսեր դուրս գրելու հնարավորությունից։ Այդ հանգամանքը ոչ մի կերպ հաշվի չի առնվել նոր կարգը մշակողների կողմից։
Կարծես այս իրավիճակից միակ ողջամիտ ու մարդասիրական ելքը դեղատոմսերի հատուկ անասնաբուժական նմուշների մշակումն է։ Հակառակ դեպքում կենդանիների տերերն ու սիրահարները չափազանց բարդ իրավիճակում կհայտնվեն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...