Սպիտակի քաղաքապետարանի կայքն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է հաքերային հարձակման. աշխատակազմի քարտուղար
Սպիտակի քաղաքապետարանի պաշտոնական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման. տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը:
Նա նշեց, որ հարձակումն իրականացվել է ադրբեջանցի հաքերների կողմից երեկ գիշերը, իսկ առավոտյան կայքի աշխատանքը հաջողվել է վերականգնել:
«Կոտրել էին կայքէջը: Առանձին նկարների տեղը երկու նկար էին տեղադրել ու կողքին գրել՝ «Խոջալուի գենոցիդ»: Հարձակումը տեղի է ունեցել երևի գիշերվա ընթացքում, որովհետև առավոտը մենք արդեն նկատեցինք ու փոխեցինք»-ասաց նա:
Գյուլազյանի խոսքով՝ ադմինիստրատորի օգնությամբ հաջողվել է վերականգնել կայքի աշխատանքը, և այլ վտանգներ այս պահին չկան:
«Թե ինչ ինֆորմացիա են վերցրել, բնականաբար չենք կարող ասել: Մեկ էլ ջնջել էին կայքը շահագործողների՝ user-ների անունները:
Ամեն բաժին իր պատասխանատուն ունի, իրենց տվյալներն էին ջնջել: Դե պետք է ամրացվի կայքի պաշտպանությունը, ինչքան հնարավոր է, մեր կողմից արվում է»,-ասաց նա:
Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի խոսքով՝ սա հաքերային նմանատիպ հարձակման երկրորդ դեպքն է: Նախորդը հարձակումը տեղի էր ունեցել 2 տարի առաջ, երբ հաքերները կոտրել էին կայքն ու այնտեղ տեղադրել էին ադրբեջանական դրոշի նկարներ:
Այս պահին, Գյուլազյանի խոսքով, Սպիտակի քաղաքապետարանի կայքը բնականոն աշխատում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...