Բարձրահարկ շենքի չորրորդ հարկից 31-ամյա կին է ցած ընկել եւ ողջ մնացել
Փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանում: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Կենտրոն թաղամասի 19-րդ շենքի չորրորդ հարկի պատշգամբից գիշերը ժամը 1.30-ի սահմաններում ցած է ընկել 31-ամյա Ա.Գ-ն, որը ողջ է մնացել:
«Կինը մեզ պատմել է, որ պատահաբար է ցած ընկել: 31-ամյա կնոջ մոտ առկա են եղել բազմաթիվ կոտրվածքներ, քերծվածքներ, սալջարդ, ուղեղի ցնցում: Նա ընդունվել է շատ ծանր վիճակում և արագ տեղափոխել ենք Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-նշեցին Հրազդանի բժշկական կենտրոնից:
Երտասարդ կնոջ հարևանները պատմեցին, որ տեղի ունեցածից անակնկալի են եկել: Թե ինչ է իրականում պատահել, դեռ ոչ մեկին հայտնի չէ:
Ըստ որոշ տեղեկությունների, երիտասարդ կինը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...