Ովքեր են Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները
Այսօր խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները հանդիպում են ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ի սկզբանե նշվում էր, որ ԲԴԽ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես հայտնի է՝ ԲԴԽ-ն կազմված է լինելու 10 անդամից, որից միայն 5-ն է Ազգային ժողովը ընտրելու, իսկ մյուս անդամներն ընտրվելու են դատարաններից:
Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Ինչպես արդեն նշեցինք, Գագիկ Հարությունյանն է լինելու ԲԴԽ նախագահ: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով էլ մյուս անդամներն են՝ Գևորգ Դանիելյան՝ 5 տարով, Սերգեյ Մեղրյան՝ 3 տարով, Լիպարիտ Մելիքջանյան՝ 3 տարով, Հայկ Հովհաննիսյան՝ 3 տարով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...