Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը
«Ժողովուրդը» գրում է.«ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՄԱՊ» ՓԲԸ-ի՝ պահանջելով բռնագանձել մոտ 91 մլն դրամ:
Դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը, իսկ այս գործով նախնական դատական նիստը կանցկացվի մարտի 6-ին: Թե կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը՝ պարզ չէ. «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ճշտել: Այս գործով դատավորն է էդգար Հովհաննիսյանը: Փաստորեն, պատգամավոր չդառնալուց հետո Ալիկ Պետրոսյանի գործերը սկսել են վատանալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր