Շուկայում կրկին ավանակի և ձիու միս է հայտնվել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:
ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...