«Գյումրեցի մարմնավաճառները թասիբով է». Վարդան Ղուկասյան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։
«Հայկական ժամանակ»-ը Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվել է, թե արդյոք Գյումրիում մասսայական մարմնավաճառությամբ են զբաղվում:
«Գյումրեցիք էնքան թասիբով մարդիկ են, որ էդ մարմնավաճառը, բանը, լավ է գնան ուրիշ տեղ հաշվարկեն: Թող Երեւանի դարդը լան, հետո նոր անցնեն Գյումրուն: Գյումրիում ամոթ կա, մի քանի հոգի եթե լինեն էլ, դրանք հաստատ գյումրեցի չեն, կողքերից՝ չգիտեմ որտեղից են եկել: Գյումրու անուն այդ հարցերում կապել՝ ես համաձայն չեմ»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ գիտի, որ մարմնավաճառները գյումրեցիներ չեն, Ղուկասյանն ասաց. «Ես գյումրեցիներին էնքան լավ գիտեմ: Ես Գյումրիում ամեն 3-րդ տունը ճանաչում եմ, իրենք էլ ինձ են ճանաչում»:
Դիտարկմանը, որ մարմնավաճառի ծառայությունները նույնիսկ երկու հազար դրամի շրջանակներում են մատուցվում եւ հարցին՝ արդյոք սոցիալական վիճակն այդքան ծանր է, Վարդան Ղուկասյանն ասաց. «Գյումրեցի էդպիսի կանայք էդտեղ էլ են թասիբով... Գյումրեցիք, որ էդպիսին էլ լինեն, որ տեսան, սրտները կպայթի»:
ՀԺ-ի լրագրողի հարցին, թե մարմնավաճառի թասիբը ո՞րն է, Ղուկասյանն ասաց. «Շատ մի խորացի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...