Տարոն Մարգարյանն իր խորհրդականների ու օգնականների թվով չի զիջում անգամ վարչապետին ու նախագահին
«Ժողովուրդը» գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է ահռելի ունեցվածք կուտակել, այլև ավելացնել իր տեղակալների, օգնականների և խորհրդականների թիվը: Իր ունեցած խորհրդականների ու օգնականների թվով անգամ չի զիջում վարչապետին ու նախագահին: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանն ունի 4 տեղակալ, 9 խորհրդական, 4 օգնական: Տեղեկացնենք, որ միայն քաղաքապետի գլխավոր խորհրդականը ստանում է շուրջ 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները՝ յուրաքանչյուրը՝ մոտ 360 հազարական դրամ: Նրա 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի աշխատավարձը 478 հազար դրամ է, մյուս 3 տեղակալները ստանում են 443 հազար դրամ աշխատավարձ: Իսկ անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը գերազանցում է կես մլն դրամը:
Ու, փաստորեն, այս անձինք տեղական բյուջեից ամսական պատկառելի գումար են ստանում, բայց Երևան քաղաքը շարունակում է մնալ փնթի և անխնամ վիճակում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր