Քսենիա Սոբչակը՝ սեփական հարսանիքից փախչելու եւ մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի մասին
Քսենիա Սոբչակը պատմել է սեփական հարսանիքից փախչելու ու միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի սիրուհու՝ Նաստյա Ռիբկայի մասին։ «Дни»-ն, վկայակոչելով Tutler-ը, գրում է, որ Ռուսաստանի նախագահի թեկնածուն խոստովանել է, որ հրապարակայնությունն ու հասարակության հատուկ ուշադրությունն իրեն հետապնդել են վաղ մանկությունից։

«Ես ուզում էի ապրել իմ կյանքով։ Սարսափելի տառապում էի հրապարակային կյանքից, նրանից, որ բոլորը ինձ վերաբերվում էին որպես քաղաքապետի դստեր, թիկնապահներից։ Ինձ այդ ամենը դուր չէր գալիս։ Ես մշտապես փախչում էի տնից, ապրում էի ընկերուհիներիս մոտ, ինձ փնտրում էին ամբողջ քաղաքով։ Ինձ համար սարսափելի էր, որ ես չէի կարող լինել այնպիսին, ինչպիսին կամ ու սեփական կյանք ունենալ։ Ես Սոբչակի դուստրն էի ու անընդհատ ասոցացվում էի նրա հետ»,- պատմել է հեռուստահաղորդավարուհին։
2005-ին Քսենիան մտադիր էր ամուսնանալ գործարար Ալեքսանդր Շուստերովիչի հետ, բայց վերջին պահին հարսանիքը չեղարկվել էր։ Այն ժամանակ Քսենիան լրագրողներին բացատրել էր, որ պատրաստ չէր դառնալ ամուսնացած կին։ Չնայած այդ սկանդալային պատմությանը՝ Սոբչակին հաջողվել է նախկին սիրեցյալի հետ մտերիմ հարաբերություններ պահպանել։
«Ես փախել էի իմ սեփական հարսանիքից։ Ես ունեի բարձր վճարվող աշխատանք, բայց այն ինձ բոլորովին պետք չէր, քանի որ կար միլիարդատեր, որն ուզում էր ամուսնանալ ինձ հետ (Ալեքսանդր Շուստերովիչ)։ Ինչի՞դ են պետք նկարահանումներն ամբողջ օգոստոսին, երբ տուն ունես Սեն Տրոպեում։ Խնդրեմ, ահա քեզ եռակի շատ գումար։ Ու հանկարծ ես հասկացա, որ ինձ հենց այդ նկարահանումներն են պետք։ Չէ՞որ այս պատմությունն այն մասին է, թե ինչպես ենք մենք բոլորս կայանում կյանքում։ Առաջին երեք տարիներին՝ ուղեւորություններ Սեն Տրոպե, մեքենա, գեղեցիկ կյանք, օդանավ, իսկ հետո հասկանում ես, որ ամեն ինչ կրկնվում է»,- ասել է Սոբչակը։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ միապաղաղ կյանքը արագ կհոգնեցներ իրեն.
«Ինձ հետաքրքիր չէին հարեւան առանձնատների կանայք։ Ու ինձ հետաքրքիր չէին ադամանդների չափերի մասին խոսակցությունները։ Ու ով ում հետ է քնել, եւ ում սիրուհուն են երեկ տեսել ինչ-որ մեկի նավակում (խոսքն Ալեքսեյ Նավալնու սկանդալային հետաքննության մասին է, որը պարզել էր, որ Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զբոսանավում զվարճանում էին մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ)։ Ես հասկացա, որ կնախընտրեմ մեկ ամիս նկարահանումները Մոսկվայում, քան կյանքն այդ Սեն Տրոպեում՝ ճոխ մեքենայով ու գնումներ կատարելով»,- նշել է Քսենիան։


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...