«Կամասուտրա» ստաժով ամուսինների համար:Ամենաշատ հանդիպող թոփ 10 դիրքերը (Լուսանկարներ)
Ամուսնացածների խնդիրների մասին կարելի է խոսել թեթեւ եւ հումորով: Առաջարկում ենք դիտել գրող Սայմոն Ռիչի եւ ծաղրանկարիչ Ֆարլի Կացի աշխատանքի արդյունքը:
Դիրք 1. «Դրդել գործողության»

Կինը սենյակը մաքրելուց թեքվում է դեպի ամուսնու ոտքերը: Այդպիսով նա փորձում է ամուսնուն հասկացնել, որ իրեն օգնել է պետք:
Դիրք 2. «Սպասքի լվացում»

Այս դիրքը լավն է նրանց համար, ովքեր սիրում են փոխվել դերերով: Սկզբում ակտիվ է տղամարդը, իսկ հետո՝ կինը: Տղամարդը սպասքը դնում է սպասք լվացող մեքենայի մեջ, իսկ հետո գալիս է կինը եւ վերահսկում ամուսնու աշխատանքը:
Դիրք 3. «Թարմ օդ»

Այս դիրքը կարող են փորձել միմյանց վստահող եւ երկար ժամանակ միասին ապրող զույգերը: Տղամարդը համարձակորեն եւ աղմուկով կեղտոտում է օդը եւ չի էլ մտածում ներողություն խնդրելու մասին:
Դիրք 4. «Ուրիշի դժբախտության վրա»

Ամուսինները միմյանց ձեռք են բռնում այն ժամանակ, երբ մյուս զույգը վիճում է եւ միաժամանակ ցուցադրում են իրենց սիրահարվածությունը:
Դիրք 5. «2+1»

Դասական դիրք է փոքր երեխա ունեցող ամուսինների համար: Առաջանում է, երբ սիրախաղն ընդհատում է երեխան, որը լսում է ինչ-որ անհասկանալի ձայներ ծնողների սենյակից եւ շտապում է այնտեղ, որից հետո քնում են միասին:
Դիրք 6. «Երրորդն ավելորդ է»

Երբ կահույքը տեղաշարժելու անհրաժեշտություն է առաջանում, կինը ամուսնուն չի անհանգստացնում, այլ վարձում է մկանոտ եւ գեղեցիկ տղամարդու, որը, բնականաբար, աշխատանքը կատարելու ընթացքում հանում է վերնաշապիկը: Կինը հիանում է տեսարանով, իսկ ամուսինը ատամները սեղմած հետեւում է այդ ամենին:
Դիրք 7. «Դեպի խանութներ»

Կինն ամուսնուն տանում է գնումների, իսկ նա էլ բոլոր հնարավոր միջոցներով դիմադրում է:
Դիրք 8. «Թաքնված սպառնալիք»

Կնոջ հայտնվելուն պես ամուսինը շտապում է ծածկել նոութբուքը, որպեսզի կինը չտեսնի նրա անձնական նամակագրությունը:
Դիրք 9. «Երեխան տատի տանն է»

Վերջապես ամուսինները հնարավորություն ունեն հրաժարվել բոլոր ծրագրերից եւ առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում... մի լավ քնել: Ի դեպ, քնաբերը չի խանգարի:
Դիրք10 «Հանգստի րոպեներ»

Երբ երեխաները տանը չեն, իսկ ամուսինը ընկերների հետ ֆուտբոլ դիտելու է գնացել կարելի է լոգանք ընդունել եւ վայելել միայնության եզակի րոպեները:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...