Համացանցում հայտնվել են Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի առաջին լուսանկարները
Եվ այսպես, շաբաթը սկսվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի մասին նորություններով։ Ուշ գիշերը (մեր ժամանակով) Քայլի Ջեները հայտնել էր իր երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Իր Instagram -ում Քիմ Քարդաշյանի 20-ամյա քույրը ներողություն է խնդրել , որ պաշտոնապես չէր հայտարարել իր հղիության մասին՝ նշելով, որ ուզում էր առանց ամբողջ աշխարհի սևեռուն ուշադրության մոր դերին պատրաստվելու հնարավորություն ունենալ։ Հեռուստաաստղը հրապարակել է երկար հաղորդագրություն, իսկ նրա քույրը՝ Քիմ Քարդաշյանը, իր Twitter-ում հրապարակել է Քայլիի վերջին ինը ամիսների մասին տեսահաշվետվություն։ Տեսահոլովակը, որը վերնագրված է To our daughter («Մեր դստերը»), ավելի քան 16 մլն մարդ է դիտել վեց ժամվա ընթացքում։ Տեսահոլովակը թիվ մեկ թրենդ է դարձել YouTube-ում։
Տեսանյութի ամենահետաքրքիր պահերից էր այն հատվածը, որտեղ Քիմ Քարդաշյանը տալիս է Քայլիին իր նորածին դստերը՝Չիկագոյին։
Սրանք առաջին կադրերն են, որտեղ երևում է Քիմի ու Քանյեի՝ փոխնակ մորից ծնված դստեր դեմքը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...