Անդրեյ Մալախովը Նիկոլայ Վալուեւի զարմիկն է. Ելենա Մալիշեւան ներկայացրել է ԴՆԹ-ի անալիզի արդյունքները
Հայտնի հաղորդավարուհի Ելենա Մալիշեւան իր «Здоровье» հաղորդաշարի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ «Дни»-ի՝ վերջերս Մալիշեւան սկսել է ԴՆԹ-թեստեր կատարել. մասնագետները ռուս հայտնիներից թքի նմուշ են վերցնում, իսկ ստացված արդյունքները Մալիշեւան ներկայացնում է իր հաղորդման ընթացքում:
Ընդ որում, նա հայտնում է ոչ միայն տարբեր հիվանդությունների հանդեպ հակվածության եւ կանխարգելման միջոցների, այլեւ մի քանի սերունդ այն կողմ գենետիկ կապի մասին:
Այսպես, պարզվել էր, որ «Пусть говорят» շոուն վարող Անդրեյ Մալախովը կապ ունի նախկին բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւի հետ, ինչի մասին Անդրեյը տեղեկացրել է Instagram-ում:
«Առավոտը սկսվել է ցնցումով: Նրանց համար, ովքեր բաց են թողել Ելենա Մալիշեւայի հաղորդումը, ներկայացնեմ կարճ բովանդակությունը. 2 ամիս առաջ հաղորդավարուհին ԴՆԹ-ի անալիզ վերցրեց երկրի հայտնի մարդկանցից: Հրավիրելով հաղորդման ձայնագրությանը՝ Լենան սենսացիոն լուր հայտնեց. Նիկոլայ Վալուեւը հայրական գծով իմ եղբայրն է: Մեր քրոմոսոմները համընկնում են: Չգիտեմ՝ որտեղ է սկսվել մեր հայրերի ազգակցական կապը, բայց նման եղբոր կողքին շատ բան սարսափելի չէ»,- պատմել է Անդրեյ Մալախովը՝ նորաթուխ ազգականի հետ համատեղ լուսանկար հրապարակելով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել