Մոսկովյան դատարանը հրաժարվել է չեղարկել Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը
Մոսկվայի Կունցևո շրջանի վարչական դատարանը հունվարի 31-ին հաստատել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության վճիռը, ինչի մասին ria.ru-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ վճռի բողոքարկման հարցով դատարան էին դիմել 39-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանները:
Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:
Դրան զուգահեռ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, սեփական դիմումի համաձայն հեռացվել է պաշտոնից ու հայտարարել ամուսնալուծվելու ցանկության մասին:
Արդյունքում նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:
Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:
Հիշեցնենք, որ oրերս Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Թող խոսեն» թոք շոուի ժամանակ կրկին խոսել է նախորդ տարվա հոկտեմբերից մինչև հիմա իրենց ընտանիքում շարունակվող սկանդալի շուրջ: Վերջին երեք ամսում «Թող խոսեն»-ին տված առաջին հարցազրույցում 39-ամյա Ցիմբալյուկը նշել է, որ դեռևս սիրում է ամուսնուն, ուզում է հանդիպել նրան ու ամեն ինչ հանգիստ քննարկել:
Հաղորդավարի այն հարցին՝ արդյոք Ցիմբալյուկը սիրել է տարեց ամուսնուն, նա պատասխանել է. «Ես միանշանակ նրան սիրել եմ: Մեր սիրավեպը սկսվել է, երբ ես 20 տարեկան էի: Ես ամբողջովին տրվեցի նրան: Ինձ հաճախ մեղադրում են շահամոլ լինելու համար, սակայն չեմ հասկանում, թե ինչու: Նա իմ կարիքն ուներ, բայց երևի ոչ թե սիրում էր ինձ, այլ ուղղակի իմ կարիքն ուներ: Սիրե՞լ է, թե՞ ոչ. այս հարցի ճիշտ պատասխանը կարող է տալ միայն Արմեն Բորիսովիչը»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...