Հինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմ
Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Լատվիայի և Չեխիայի հավաքականները հրաժարվել են Ռուսաստանի ընտրանու դեմ խաղալ 2027 թվականին Գերմանիայում կայանալիք տղամարդկանց հոկեյի աշխարհի առաջնությունում։
Reuters-ի հաղորդմամբ՝ այդ երկրների հոկեյի ֆեդերացիաները որոշումը պայմանավորել են անվտանգության մտահոգություններով և աշխարհաքաղաքական լարվածությամբ։
Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հավաքականները, միաժամանակ, մտադիր են մասնակցել առաջնության մյուս հանդիպումներին։ Նման դիրքորոշում է հայտնել նաև Լատվիայի հոկեյի ֆեդերացիան՝ նշելով, որ իր ազգային հավաքականները չեն խաղա Ռուսաստանի և Բելառուսի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Ուկրաինայի դեմ պատերազմը։
Չեխիայի հոկեյի ֆեդերացիան նույնպես հայտարարել է, որ միանում է եվրոպական մյուս երկրների դիրքորոշմանը։
Այս քայլերը հաջորդել են Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշմանը, որով չեղարկվել է Ռուսաստանի հավաքականներին միջազգային հոկեյի մրցաշարերից հեռացնելու՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) սահմանած արգելքը։
Ռուսաստանի հավաքականները միջազգային մրցաշարերից հեռացվել էին 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
Ֆինլանդիան ևս հայտարարել է, որ չի խաղա Ռուսաստանի դեմ և փորձում է այլ երկրների հետ միասնական դիրքորոշում ձևավորել՝ թույլ չտալու ռուսական հավաքականի վերադարձը միջազգային մրցաշարեր։
2027 թվականի տղամարդկանց հոկեյի աշխարհի առաջնությունը նախատեսված է մայիսի 13-30-ը՝ Գերմանիայի Դյուսելդորֆ, Գելզենկիրխեն և Մանհայմ քաղաքներում։ Ռուսաստանի մասնակցության հարցը շարունակում է քննարկվել միջազգային հոկեյի կառույցներում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է