ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։
Հանդիպմանը Բարտոշ Գրուշեցկին ներկայացրել է Լեհաստանի մաքսային և հարկային համակարգերի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները և զարգացման հիմնական ուղղությունները։
Քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման ու հնարավոր աջակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի։
Կողմերն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև մասնագիտական երկխոսության շարունակականության ապահովման, լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...