Կարծում եք, որ արժանի՞ եք կրել Մանչեսթեր Յունայթեդի մարզաշապիկը. Ուեյն Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին հարձակվող Ուեյն Ռունին խիստ քննադատության է ենթարկել մանկունիական ակումբի ներկայիս ֆուտբոլիստներին։
«Կարմիր սատանաները» լուրջ ճգնաժամ են ապրում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնելով ընդամենը 16-րդ հորիզոնականը։ «Գրողը տանի, ես գոնե վազում էի ու շատ էի աշխատում խաղադաշտում։ Իսկ այս ֆուտբոլիստները ոչինչ չեն անում։ Ես մեծ հաճույքով կմտնեի հանդերձարան, բոլորին կնստեցնեի իմ դիմաց և կհարցնեի. «Ի՞նչ եք անում ընդհանրապես։ Դուք ի՞նչ է, կարծում եք, որ արժանի՞ եք կրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը՝ պարզապես զբոսնելով խաղադաշտո՞ւմ»։ Ես նրանց այնպիսի քացի կտայի, որ տեղները չէին գտնի»,- Ռունիի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հոկտեմբերի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» դեմ։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...