Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրել
Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրել Մադրիդի «Ատլետիկոյի» բողոքի հիման վրա հարուցված կարգապահական գործով, որը վերաբերում էր կատալոնական «Բարսելոնայի» կողմից հարձակվող Խուլիան Ալվարեսին թիմ հրավիրելու փորձերին։
Ամռանը «կապտանռնագույնները» փորձել էին պայմանագիր կնքել արգենտինացու հետ, սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել էր բաց թողնել իր ֆուտբոլիստին։ Ավելին, «Ատլետիկոն» պաշտոնական բողոք էր ներկայացրել՝ նշելով, որ կատալոնացիներն առանց իրենց թույլտվության են բանակցություններ վարել խաղացողի հետ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մրցաշարի կանոնակարգը նման խախտման համար նախատեսում էր բավականին խիստ պատիժ՝ մինչև երկու ամսով որակազրկում, առնվազն երկու խաղով հեռացում կամ մարզադաշտի որակազրկում մեկ հանդիպմամբ։ Սակայն ֆեդերացիան, ըստ The Touchline-ի և իսպանական պարբերականի, սահմանափակվել է նվազագույն պատժաչափով՝ «Բարսելոնային» տուգանելով ընդամենը 602 եվրոյով։
Խուլիան Ալվարեսը ներողություն էր խնդրել «Ատլետիկոյի» երկրպագուներից։ Ներկայումս մադրիդյան թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով երկու միավորով։
armsport.am


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին