Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի

Հարկերի ավելացումը բյուջեն լցնելու նպատակ ունի, «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կատարված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններին:

Տնտեսագետի համոզմամբ, հարկային այդ բեռը պետք է կրեին կա՛մ սպառողները, կա՛մ արտադրողները, որոշվեց, որ այն պետք է կրի սպառողը։

«Քաղաքականության ուղղությունը գնում է դեպի սպառող։ Այսինքն՝ մեզ հարկավոր է հարկեր ավելացնել, որովհետև մեզ հարկավոր է բյուջեն լցնել, և այդ հարկերն ավելացնելու երկու ուղղություն կա՝ սպառողի կամ արտադրողի վրա բեռը բարձել, և որոշվել է, որ դա պետք է անեն սպառողները, այսինքն՝ մենք պետք է վճարենք, և հիմա ամբողջ Հարկային օրենսգրքի տրամաբանությունն արդեն ի հայտ է եկել այս թանկացումներով, որովհետև իրականում քաղաքականությունն այդպիսին է՝ մենք պետք է լցնենք բյուջե», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը, նշելով՝ բյուջեն լցնելու բոլոր հնարավորությունները սպառվել են։

«Բյուջեն պետք է սպասարկի նաև պետական պարտքը, իսկ պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 770 միլիոն, և մենք արդեն այս տարի պետք է 400 միլիոն դոլար սպասարկման համար ծախսենք, եկող տարին՝ ավելին, և ավելի խնդրահարույց է դարձել սպասարկման գումարների հայթայթելը։ Մենք աշխատում ենք այն վատ հոգեբանությամբ, որ մենք պարտք ենք վերցնում պարտքը փակելու, իսկ սա պարտք ունեցող երկրների համար ամենավատ պայմանն է, եթե այդպիսի իրավիճակ է ստեղծվում, ուղղակի այդ երկրում զգուշացնում են և կանգնեցնում են բոլոր տեսակի և՛ պարտքի տրամադրումները, և՛ ուղղակի սկսում են շատ խիստ ռեժիմով հետևել, թե ինչ ծախսեր է անում, այսինքն՝ ծախսերի կրճատում պետք է լինի։ Մենք հիմա այդպիսի վիճակում ենք, մենք պարտք ենք ուզում վերցնել ոչ թե տնտեսությունը զարգացնելու համար, մենք պարտք ենք ուզում վերցնել մեր պարտքը սպասարկելու համար, չմոռանանք, որ 2020 թվականին մենք պետք է 900 միլիոն կամ մոտ 1 միլիարդ դոլարի մայր գումար և տոկոսներ վճարենք», - ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը բացատրեց, թե ինչու իր Կառավարությունը որոշեց այսպես փոփոխել հարկային քաղաքականությունը, ինչն էլ հանգեցրեց թանկացումների․ - «Պարզ ա, չէ՞, որ հարկային բեռը և մնացած բանը ավելացնելը հաճելի բան չի: Մենք ունենք պարտավորություններ արտաքին վարկերի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Եվ մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք ա անեինք, որպեսզի այն մուտքերն ունենանք, որը այսօր թույլ է տալիս սպասարկել մեր պարտավորությունները»:

Վարչապետը հայտարարեց նաև, թե թանկացած բենզինին կա այլընտրանք՝ գազը․ - «Բենզին օգտագործողը ալտերնատիվա ունի գազ օգտագործի, և համապատասխան, եթե իրա համար դա հարմարավետ չի, կարող է անցնել գազի»:

Տնտեսագետը նշեց՝ եթե կառավարությունը մի բան առաջարկում է հասարակությանը, ուրեմն պետք է նաև այդ հնարավորությունը տա։

«Իսկ ո՞վ է այդ մարդկանց ներդրումներ ապահովում։ Զարգացած երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, երբ որ դուք հրաժարվում եք և սկսում եք գազ օգտագործել, պետությունն ուղղակի ձեզ անվճար հնարավորություններ է տալիս, վարկ է տրամադրում՝ պետական դոտացիա է անում, շահագրգռում է մարդկանց, որպեսզի աշխատող մեքենաների թիվը քչանա։ Պետության լրջությունը պատկերացնում եմ հետևյալում, որ եթե ինքը մի բան առաջարկում է, ուրեմն պետք է մարդկանց նաև այդ հնարավորությունը տա։ Եթե դուք ասում եք՝ «անցեք գազին», ուրեմն դուք պետք է պայմաններ ստեղծեք։ Կառավարությունն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն հաջորդ քայլն էլ պետք է աներ, ասեր՝ «գիտեք ինչ, կարագ մի կերեք, կարագի փոխարեն մի քանի ուրիշները կան՝ սերուցքային և այլն», կարող են ասել, որ «սպիտակ հաց մի կերեք, սև կերեք», հաջորդն էլ կարող են ասել՝ «դե տավարի միս մի կերեք, որովհետև միսը վնասակար է մարդու առողջությանը», և ի վերջո կստացվեր, որ մենք պետք է ուտենք իրենց ցուցումով», - ընդգծեց Խաչատրյանը։

Այս օրերին Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որին մասնակցում է նաև Կարեն Կարապետյանը։

Հարցին, թե վարչապետն ի՞նչ կարող է առաջարկել ներդրողներին, Խաչատրյանը պատասխանեց. - «Ցավոք սրտի, ոչ մի բան։ Այնտեղ գտնվող ներդրողները շատ լավ գիտեն՝ Հայաստանը որտեղ է, տեղը աշխարհագրորեն, տնտեսական առումով նաև, որովհետև նույն այդ Դավոսի ֆորումի մրցունակության համաթիվը, որ հրապարակվում է ամեն տարի, այնտեղ ամեն ինչ կա արձանագրված, ուղղակի ցավալի է շատ, որ այդ կարևորագույն միջոցառումին մասնակցելն արդյունք չի տա, որովհետև այն նպատակները, որ ունի գործող կառավարությունն, այդ նպատակները երբևիցե չեն համընկնում նույնիսկ այդ ներդրողներին բերելու։ Դրանք ցուցադրական քայլեր են, և այն, ինչ բացատրություն երեկ տրվել էր շվեյցարացի որոշ գործարարների հետ հանդիպման ժամանակ, խոսում է նրա մասին, որ իրականում այդ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում, որովհետև Հայաստանում ներդրումային առումով փոփոխություն չի եղել, նույնիսկ կարող եմ ասել՝ հակառակն այն իմաստով, որովհետև կարող եմ ասել, որ եթե ինչ-որ սպասելիքներ կար կառավարությունից, այդ սպասելիքները վերացել են»։