Հայ միլիարդատիրոջ նախկին կինը վիրավորել է Նաոմի Քեմփբելին
Instagram սոցկայքում հերթական սկանդալն է առաջացել հայտնի անձանցից մեկի շուրջ: Այս անգամ թիրախում է հայտնվել կուտյուրային դիզայներ Ուլյանա Սերգեենկոն, որը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովի նախկին կինն է:
Ինչպես նշում է spletnik.ru-ն, սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Սերգեենկոյին մեղադրել է ռասիզմի համար:
Սկանդալի համար պատճառ է դարձել դիզայների՝ իր փարիզյան ցուցադրության հրավիրատոմսի վրա գրված նախադասությունը՝ «Փարիզի իմ նեգրերին» (To my niggas in Paris): Ի դեպ, դա ռեփեր Քանյե Ուեսթի կատարումներից մեկից մի հատված է: Սակայն Քեմփբելն այս գրառումը ռասիստական է անվանել: Նրան վիրավորել է նեգր բառը:
«Լո՞ւրջ: Դո՞ւ էլ: Ինչ-որ մեկը պատրաստվո՞ւմ է վաղը ներկա գտնվել նրա շոուին»,-գրել է վիրավորված սուպերմոդելը:
Սերգեենկոն շտապել է շտկել իրավիճակը՝ գրելով. «Այսօր ես արթնացա ու տեսա բազմաթիվ վախեցնող հաղորդագրություններ, օրինակ՝ «Դու այս կյանքում ամենավատին ես արժանի», «մեռի՛ր սպիտակ աղբ»…: Ես ծնվել եմ Ղազախստանի հարավում գտնվող փոքրիկ քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց չեմ տարանջատել սպիտակների ու սևերի: Քանյե Ուեսթն իմ ամենասիրած կատարողներից է: Այո՛, մենք մեկս մյուսին անվանում ենք n տառով սկսվող բառով (nigger), երբ ուզում ենք հավատալ, որ նույնքան զիլ ենք, որքան այս երգը կատարողները»:
Բացի այդ, դիզայները ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել էին հրավիրատոմսի վրա գրված նախադասությունից:
Հիշեցնենք, որ Սերգեենկոն և Խաչատուրովը դատարանով ամուսնալուծվել են 2015թ.: Նրանք ունեն համատեղ դուստր:
Фото из Instagram Наоми Кэмпбелл