Սեուլը ԱՄՆ-ում դիտարկում է խոշոր նախագծերի իրականացման հնարավորություն
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են Տեխասում նախատեսվող գազային նախագծում Սեուլի հնարավոր ներդրման չափը՝ շուրջ 22,3 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է հարավկորեական Edaily պարբերականը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների և քաղաքական գործիչների։
Նախագիծը նախատեսում է Տեխաս նահանգի Էնսինալ քաղաքում 6,3 գիգավատ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այն պետք է ապահովի արհեստական բանականության տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը։
Հնարավոր ներդրումը նախատեսվում է իրականացնել երկու երկրների միջև նախորդ տարի կնքված առևտրային համաձայնագրի շրջանակում։ Այդ պայմանավորվածությամբ Հարավային Կորեան պարտավորվել էր ԱՄՆ-ում կատարել ընդհանուր առմամբ 350 միլիարդ դոլարի ներդրումներ՝ հարավկորեական ապրանքների նկատմամբ ավելի բարենպաստ ամերիկյան մաքսատուրքերի դիմաց։
Միևնույն ժամանակ դեռևս հստակ չէ՝ Տեխասի գազային նախագծի ամբողջ ֆինանսավորումը ստանձնելու է արդյոք Հարավային Կորեան։ Սեուլը ԱՄՆ-ում դիտարկում է նաև այլ խոշոր նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ ատոմակայանի կամ Ալյասկայում հեղուկացված բնական գազի ենթակառուցվածքի կառուցումը։
Սակայն Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը հերքել է Տեխասի նախագծի վերաբերյալ հրապարակված որոշ մանրամասներ՝ դրանք անվանելով ոչ ճշգրիտ։ Գերատեսչությունը հայտնել է, որ Սեուլի և Վաշինգտոնի միջև խորհրդակցությունները դեռ շարունակվում են, ուստի նախագծի կոնկրետ պայմանները հաստատել առայժմ հնարավոր չէ։
Նախարարության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի կառավարությունը պաշտոնական հայտարարություն կանի միայն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ավարտից և անհրաժեշտ ընթացակարգերի, այդ թվում՝ խորհրդարանի հաստատման հարցի քննարկումից հետո։
Միաժամանակ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ այս պահին որևէ որոշում չի ընդունվել։
radararmenia


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով