Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ Տավուշում վագոն-տնակ է այրվել Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում Մինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվի ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ Պապոյան Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ

Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասինՏիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմՏավուշում վագոն-տնակ է այրվելՏեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպումՄինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվիԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ ՊապոյանԱրհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի ՄեղրիումԹանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշերՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթԳլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասինԺամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին երեք ահազանգՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է ՏավուշումԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվումՀայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ ՀայրապետյանԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեԱյսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարությունԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆՀայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ է
Ոճ և դեմքեր

Մազուրը՝ Ցիմբալյուկի հետ հարաբերությունները խզելու մասին (Տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրանից 44 տարով երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանեկան սկանդալը շարունակում է նոր թափ ստանալ:

Ցիմբալյուկի երբեմնի ամենամտերիմ ընկերուհին, որն ավելի վաղ պաշտպանում էր 39-ամյա դաշնակահարուհու շահերը, հեռուստատեսությամբ պատմել է՝ ինչու այլևս չի շփվում Ցիմբալյուկի հետ:

«Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման ժամանակ Մազուրը խոստովանել է, որ ինքն ու Ցիմբալյուկը հորինել էին հղիության մասին լուրը:

«Մենք որոշեցինք Վիտալինայի հղիության մասին լուր տարածել: Քանի որ նա երբեմն շատ տարօրինակ բաներ էր անում ու ոչ փոխկապակցված մեկնաբանություններ տալիս, որոշեցի նրան ինչ-որ տեղ ուղարկել: Արդյունքում Վիտալինան մեկնեց Վրաստան, իսկ մենք տարածեցինք տեղեկություն առ այն, որ նա այնտեղ հիվանդանոցում է պառկած»,-պատմել է Մազուրը:

Դրանից որոշ ժամանակ անց Ցիմբալյուկը որոշել է միայնակ գործել ու առանց Մազուրին տեղյակ պահելու Ռուսաստան է վերադարձել:

Խոսելով իրենց շփման դադարեցման մասին՝ Մազուրը պատմել է. «Մի անգամ նա ինձ ընդամենը 3 բառ ասաց, որոնք միանգամից տակնուվրա արեցին նրա մասին ունեցած կարծիքս: Նա իր հրեշտակի ձայնով հարցրեց՝ ե՞րբ նա կմեռնի (նկատի է ունեցել Ջիգարխանյանին): Ես, իհարկե, շոկի մատնվեցի ու անմիջապես հասկացա, որ ոչ մի սիրո մասին խոսք անգամ լինել չի կարող: Նա մահ էր ցանկանում մի տղամարդու, որի հետ ապրել էր մի քանի տարի, իսկ դա շատ ստոր է: Այդ ժամանակ ես շատ վախեցա, քանի որ մարդկային դատաստանից բացի, կա նաև Աստծո դատաստանը: Նրա ասածը միանշանակ մեղք է»,-կարծիք է հայտնել Մազուրը:

Հաղորդման վերջում Մազուրը դիմել է երբեմնի ընկերուհուն՝ նշելով, որ նա իր համար այլևս գոյություն չունի:

«Խորհուրդ կտամ Վիտալինային կանգնել հայելու առաջ ու ինքն իրեն հարցնել՝ արդյոք այս կյանքում ամաչելու ոչինչ չունի՞»,-եզրափակել է կինը:

Հիշեցնենք, որ 82-ամյա դերասանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում են ամուսիններ լինել, քանի որ կինը բողոքարկել է ամուսնալուծության վճիռը, ինչի պատճառով ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել։ Այդ մասին kp.ru-ի հետ զրույցում հայտնել էր Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:

«Դեկտեմբերի վերջին Վիտալինա Ցիմբալյուկը բողոքարկել է դատարանի՝ ամուսնալուծության վերաբերյալ վճիռը»,-պատմել էր Պարֆյոնովը՝ մանրամասնելով, որ դատարանը բավարարել է բողոքը:

«Փաստացի՝ նա շարունակում է Ջիգարխանյանի կինը մնալ: Նրանք ամուսնալուծված չեն»,-ասել էր փաստաբանը:


Դերասանի ու երիտասարդ կնոջ ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճից հետո հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ նա կնոջը մեղադրել էր իրեն խաբելու ու ամբողջ կարողությանը տիրանալու համար: Դրան հաջորդել էր Ջիգարխանյանի՝ կնոջից պաշտոնապես բաժանվելու վերաբերյալ դատական հայցը: Մոսկվայի դատարանը նրանց ամուսնալուծությունը հաստատել էր նոյեմբերի վերջին: