Դիլիջանում համերգով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ համերգային ծրագրով հանդես կգա Դիլիջանում։ Green Rock հիմնադրամի, Green Rock ընկերության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև օգոստոսի 27-ին ստորագրված հուշագրի շրջանակում սա կլինի առաջին համատեղ միջոցառումը։
«Սիմֆոնիկ Դիլիջան» համերգային ծրագրում ընդգրկված են համաշխարհային և հայկական դասական երաժշտության հայտնի ստեղծագործություններ, այդ թվում՝ Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դմիտրի Շոստակովիչի, Յոհան Շտրաուս II-ի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Ծրագրի երկրորդ հատվածում կհնչեն նաև հանրահայտ ստեղծագործությունների սիմֆոնիկ մշակումներ՝ Մայքլ Ջեքսոնի «Black or White», System of a Down-ի «Aerials», Queen-ի «The Show Must Go On» և «We Are the Champions», ինչպես նաև Շարլ Ազնավուրի «Les plaisirs démodés» և «Emmenez-moi» երգերը։
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, Դիլիջանի Villa 3 Community Hub-ի հարակից տարածքում՝ Մաքսիմ Գորկու 3/2 հասցեում։ Հենց այս տարածքում Green Rock-ը նախատեսում է կառուցել Դիլիջանի նոր և ժամանակակից համերգասրահը։
Համերգը կազմակերպվում է Green Rock հիմնադրամի կողմից՝ Դիլիջանի մշակութային կյանքը հարստացնելու և քաղաքը որպես զբոսաշրջային ուղղություն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
Բացօթյա համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Հայաստանում մեկնարկում է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը