Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը
Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ տարբերանշանը միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։
Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:
Ժամանակացույցը՝
սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ
սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ
սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ
սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։
Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով