Հայ-հնդկական գործընկերություն․ ԱԲ, կիբեռանվտանգություն և պաշտպանական տեխնոլոգիաներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորությամբ, հայտնում են ԲՏԱԱԲՆ-ից:
«Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
Քննարկման առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական արտադրության, արհեստական բանականության և դրա զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մարդկային տաղանդի զարգացման նախաձեռնությունների, պաշտպանական ոլորտի ծրագրերի, ինչպես նաև կիբեռանվտանգությանն առնչվող հարցերը։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական զարգացման և նոր ուղղությունների ձևավորման կարևորությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Երկրորդ սերնդի մոլորակ
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում