Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» տարազի և արհեստների միջազգային փառատոնը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ-Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը:
«ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը:
Այս տարի փառատոնը միավորում է պատվիրակությունների, դիզայներների և վարպետների ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից:
Փառատոնի ծրագիրը իր մեջ ներառում է ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ, միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացում, վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք -ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը ոչ միայն ազգային ինքնության ու դարավոր ավանդույթների արժևորման հարթակ է, այլև յուրօրինակ մշակութային կամուրջ, որը միավորում է տարբեր ժողովուրդների՝ արվեստի, գույների և ավանդական զարդանախշերի ընդհանուր լեզվով։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1259454


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով