Վարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել են Կիևյան կամուրջ՝ ծանոթանալու կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտվել են երկու շաբաթ շուտ՝ օգոստոսի 14-ին՝ նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն։
Իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է։ Մասնավորապես՝ վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր, տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, կատարվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ։
Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման, ինչպես նաև նախատեսված մյուս աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում