Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ Բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց Հանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C 16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ) Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ) Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYT Մենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. Հաջիև Թրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետ Ավտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել

ՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. AxiosՔննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման մեխանիզմներըՏուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. ԱվանեսյանՈստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանումՌև Լեբարեդյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետԱնօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հարավային կամրջինՊաշտոնական Բաքուն կոչ է արել հայկական սփյուռքինՀայաստանը ճկուն է և պատրաստակամԱրման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՍտուգայց ՊՆ N զորամասՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՀայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերիԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱվտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն էԳագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինՓարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ըFlydubai-ի օդաչուն «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակում» է անցել. ՆեթանյահուՓակ է լինելու Երևանի Ոսկերիչների փողոցըԵՄ առաքելության ներկայացուցիչներն այցեել են 102 տարեկան տատիկինՆախագահն ու դեսպան Լի Սինվեյը ՀՀ-Չինաստան ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկելԻրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԴատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպիցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնումPrada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներինԹեհրանն ակնկալում է ԱՄՆ-ի պատասխանըՎարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարինՈւղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է. ՄակունցՖրանսիայում շարունակվում են աշակերտների ցույցերըԱդրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին․ մանրամասներԻնչու է Ռուսաստանը սպառնում միջուկային զենքով․ Մոսկվան խուճապի մեջ է՝ պնդում է Արևմուտքը
Տեսանյութեր

ՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են  ընկերություններ։ Վերջիններս, չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ և շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղակում ընդգրկված տնտեսավարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։

Միաժամանակ, սխեմայի սկզբնական օղակում ներգրավված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ-հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ՝ չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակում ներգրավված տնտեսավարողների մոտ, հաշվանցման ենթակա գումարների առկայության պատճառով, որպես կանոն, հարկային պարտավորություններ չեն առաջացել։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման, դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ՝ պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն դրամի վնաս։

Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման  կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում է նախաքննություն։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման անապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի և եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։