Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է լուրերը, թե արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը դարձել է անիրագործելի։ Նա նշել է, որ պաշտոնական տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս․ օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում 7743 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, իսկ 4146 ընտանիք այն իրացրել է։
«Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081»։
Ֆեյսբուքյան իր էջում Նվեր Կոստանյանը ԶԼՄ-ին կոչ է անում «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում