Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի խորհրդատու Ռուզան Խոջիկյանին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական վերազինման, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և աղետների ռիսկի կառավարման համակարգի կատարելագործման գործում։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակությամբ արձանագրել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում աղետների ռիսկի կառավարման ոլորտում Ճապոնիայի բազմամյա փորձը։
Քննարկվել են Փրկարար ծառայության տեխնիկական համալրման, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը վերահաստատել են գործընկերությունն առավել ամրապնդելու և թիրախային ուղղություններով համատեղ նախաձեռնությունները շարունակելու պատրաստակամությունը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում