Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին Դատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն Պուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքով Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումները Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ) Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ Բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. AxiosՔննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման մեխանիզմներըՏուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. ԱվանեսյանՈստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանումՌև Լեբարեդյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետԱնօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հարավային կամրջինՊաշտոնական Բաքուն կոչ է արել հայկական սփյուռքինՀայաստանը ճկուն է և պատրաստակամԱրման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՍտուգայց ՊՆ N զորամասՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՀայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերիԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱվտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն էԳագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինՓարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ըFlydubai-ի օդաչուն «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակում» է անցել. ՆեթանյահուՓակ է լինելու Երևանի Ոսկերիչների փողոցըԵՄ առաքելության ներկայացուցիչներն այցեել են 102 տարեկան տատիկինՆախագահն ու դեսպան Լի Սինվեյը ՀՀ-Չինաստան ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկելԻրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԴատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպիցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնում
Աշխարհ

Հայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄ

Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել արդարադատության ոլորտում բարեփոխումների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ, միաժամանակ պահպանվում են դատական անկախության, ոստիկանության հաշվետվողականության, խտրականության դեմ օրենսդրության եւ նախնական կալանքի կիրառման հետ կապված խնդիրները, նշված է Եվրոպական միության՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հրապարակած զեկույցն անդրադառնում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության իրավիճակին՝ ներառելով ԵՄ գործընկեր երկրների վերաբերյալ առանձին գնահատականներ։

Հայաստանին վերաբերող բաժնում նշվում է, որ երկիրը 2025 թվականի ընթացքում իրականացրել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ, մինչդեռ քաղաքացիական հասարակությունը կոչ է արել ավելի հետեւողականորեն իրականացնել բարեփոխումները եւ բարձրացնել հաշվետվողականությունը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը շարունակել է դատական, ոստիկանական եւ սահմանադրական բարեփոխումները, որոնք ուղղված են պետական կառույցների բարեվարքության, հաշվետվողականության եւ արդյունավետության բարելավմանը։ Միեւնույն ժամանակ, քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն են հայտնել ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ պնդումների ոչ արդյունավետ քննության, դատական լիարժեք անկախության բացակայության եւ քրեական վարույթների շրջանակում նախնական կալանքի, իրենց բնորոշմամբ, չափից ավելի կիրառման վերաբերյալ։

ԵՄ- ն Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բնութագրում է որպես տարածաշրջանի ամենակենսունակներից մեկը եւ նշում, որ քաղաքական բեւեռացված միջավայրի պայմաններում պահպանվել է ԶԼՄ-ների բազմակարծությունը։ Սակայն զեկույցում նշվում է, որ 2026 թվականի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվությունը, օտարերկրյա միջամտությունը եւ հիբրիդային սպառնալիքներն ակտիվացել են։

Զեկույցն անդրադառնում է նաեւ սոցիալական ոլորտում արձանագրված առաջընթացին։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին Հայաստանի օրենքը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից՝ առողջապահական ծառայություններից հավասար եւ մատչելի օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով։

Իշխանությունները շարունակել են նաեւ ավելի քան 100 հազար արցախահայերի ինտեգրման աշխատանքները, թեեւ բնակարանի, զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հետ կապված խնդիրները պահպանվում են։

Դրական զարգացումների թվում զեկույցը նշում է Հայաստանի՝ 2025-2028 թվականների գենդերային քաղաքականության ռազմավարության եւ գործողությունների ծրագրի ընդունումը, Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ դատական համակարգի բարեվարքության ամրապնդման եւ արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։ Նշվում է նաեւ, որ կառավարությունը մտադիր է ստեղծել տվյալների պաշտպանության անկախ գործակալություն։

Միեւնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել խտրականության դեմ համապարփակ օրենսդրության եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության օրենսդրության ուղղությամբ։ Զեկույցն անդրադառնում է նաեւ լրագրողների, բնապահպան ակտիվիստների եւ մարդու իրավունքների պաշտպանների դեմ ռազմավարական դատական հայցերի կիրառման մտահոգություններին, այլակարծության դեմ քրեական արդարադատության համակարգի գործիքակազմը չարաշահելու վերաբերյալ պնդումներին, ինչպես նաեւ կալանավայրերում մահվան դեպքերի եւ զինծառայողների շրջանում ոչ մարտական մահերի վերաբերյալ պահպանվող մտահոգություններին։

ԵՄ-ն նշում է, որ Հայաստանը զգալիորեն ամրապնդել է հակակոռուպցիոն համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, այդ թվում՝ GRECO-ի եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) չափանիշներին։ Սակայն, ըստ զեկույցի, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը կշահեր ռիսկերի վրա առավել հիմնված մոտեցումից, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին է պետական գնումների ոլորտը։