Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է առաջընթաց Եվրամիության հետ վիզային ռեժիմի և Մաքսային միության շուրջ երկխոսությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերի հետ հանդիպումից հետո։
«Ես ընդգծեցի, որ Եվրամիության ձեռնարկելիք քայլերը, առաջին հերթին՝ Մաքսային միության թարմացումը և առանց վիզայի ռեժիմի հարցով երկխոսությունը, բխում են մեր բոլորի շահերից»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Շտոքերի հետ քննարկվել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը նպատակահարմար են համարում գործող խառը տնտեսական հանձնաժողովի փոխարեն ստեղծել Համատեղ տնտեսական և առևտրային կոմիտե՝ ակնկալելով դրա առաջին նիստն անցկացնել մինչև տարեվերջ։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Վիեննան համագործակցության զգալի ներուժ ունեն կանաչ էներգետիկայի, կարևոր նշանակության հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։
Նրա խոսքով՝ կողմերը կարող են ռազմավարական համագործակցություն զարգացնել նաև Միջին միջանցքի ամրապնդման ուղղությամբ։
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության ապահովումը շարունակում է առաջնահերթություն մնալ Թուրքիայի համար։
Նա կարևորել է Սիրիայի վերականգնման գործընթացում Ավստրիայի ներդրումը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է նաև Անկարայի աջակցությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորմանը՝ այն կարևոր համարելով Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման համար։
Էրդողանը նաև ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան մատակարարման անհրաժեշտությունը և նշել, որ Թուրքիան ու Ավստրիան կարևորում են Բալկաններում կայունության պահպանումը։


















































Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում
Ջազ համերգ՝ Կասկադի տարածքում
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
Երկրորդ սերնդի մոլորակ
«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ում