ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը», օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 6-11-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 6-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 6-11-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով
Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում