Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասին Դատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն Պուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքով Իրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումները Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ) Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունի Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ Բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց

Հաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. AxiosՔննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման մեխանիզմներըՏուժած կնոջ վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք, երեխաների վիճակը բավարար է. ԱվանեսյանՈստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանումՌև Լեբարեդյանը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետԱնօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Հարավային կամրջինՊաշտոնական Բաքուն կոչ է արել հայկական սփյուռքինՀայաստանը ճկուն է և պատրաստակամԱրման Եղոյանը գլխավորելու է եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովըՍտուգայց ՊՆ N զորամասՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՀայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը Կորեայի նախագահը սպառնացել է դիմել հետագա քայլերիԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումԱվտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք է բացահայտվել (տեսանյութ)Յուրաքանչյուր պարգևի հիմքում ամենօրյա հետևողական աշխատանքն էԳագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինՓարիզում նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըՀայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ըFlydubai-ի օդաչուն «իսլամիստական ​​արմատական ​​գաղափարախոսական մշակում» է անցել. ՆեթանյահուՓակ է լինելու Երևանի Ոսկերիչների փողոցըԵՄ առաքելության ներկայացուցիչներն այցեել են 102 տարեկան տատիկինՆախագահն ու դեսպան Լի Սինվեյը ՀՀ-Չինաստան ռազմավարական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր են քննարկելԻրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԴատախազությունը մանրամասներ է ներկայացրել միջադեպիցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Սև և սպիտակի լույսը» հետահայաց ցուցահանդեսն այս օրերին ներկայացվում է Արդի արվեստի կենտրոնում
Հայաստան

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 2026 թվականի պետական բյուջեում կատարվել է շուրջ 5.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի վերաբաշխում՝ ՀՀ մարզերում մանկապարտեզների շինարարական ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու նպատակով։

Ֆինանսական հատկացումները կուղղվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներին։ Մասնավորապես՝ նախատեսվում է ավարտին հասցնել 35 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, մեկնարկել ևս 8 մանկապարտեզի հիմնանորոգումը, ինչպես նաև իրականացնել լրացուցիչ աշխատանքներ  արդեն կառուցված կամ հիմնանորոգված 18 մանկապարտեզում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հատկացվող միջոցների մեծ մասը կուղղվի ավարտական փուլում գտնվող մանկապարտեզների շինարարությանը։ Միաժամանակ, ֆինանսավորում կստանան նաև նոր մեկնարկող ծրագրերն ու այն մանկապարտեզները, որոնցում հիմնական աշխատանքներն ավարտվել են, սակայն լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն կա։

Բացի այդ՝ ֆինանսավորում կհատկացվի ևս 8 մանկապարտեզի տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ Նախագծով նախատեսված են նաև միջոցներ՝ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի շրջանակում խորհրդատվական, ուսուցման և նախագծային ծառայությունների ֆինանսավորման նպատակով։

Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ հատկացվող միջոցները կօգնեն ավարտին հասցնել ոչ միայն մանկապարտեզների շենքերի, այլև հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ ապահովելով ամբողջական արդյունք:

Ֆինանսավորման փաթեթում ընդգրկված են ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի տասնյակ մանկապարտեզներ։ Ծրագրերի մի մասով հատկացվում են պայմանագրերի մնացորդային գումարները և բակերի բարեկարգման համար անհրաժեշտ միջոցները, մյուսներում ֆինանսավորվում է շինարարության մեկնարկը, իսկ արդեն ավարտված օբյեկտներում՝ լրացուցիչ աշխատանքների իրականացումը։

Ըստ հիմնավորման՝ մանկապարտեզների շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է շուրջ 8.2 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում, որից այսօր ընդունված որոշմամբ կհատկացվի 5.6 մլրդ դրամը, իսկ մնացած մասը՝ ըստ անհրաժեշտության՝ ծրագրերի իրականացման ընթացքում։

Որոշմամբ կապահովվի Կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական իրականացումը։