Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը» Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին Ամփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում

Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան
Վերլուծական

Ում երկիրն է Հայաստանը

Տասնամյակներ առաջ երազում էինք անկախ Հայաստանի կամ, ինչպես ասում են, ծովից ծով Հայաստանի մասին: Մենք ունեցանք այդ պետությունը, բայց չհասկացանք, թե այն ինչ է եւ կորցրինք: Չհասկացանք, թե ինչպես են պետություն պահում, որովհետեւ մոռացել էինք, թե ինչ է ազգային պետությունը: Այն տարածքը, որի վրա ստեղծվեց Հայաստանը, ոմանք անվանեցին հողակտոր, քարե դագաղ: Բնականաբար, մենք կորցրինք անկախությունը:

Բարեբախտաբար, մենք երեսուն հազար քառակուսի կիլոմետրի վրա պահպանեցինք կիսաանկախ կարգավիճակը: Մի կարգավիճակ, որը մեզ թույլ տվեց իրար գլխի հավաքել մոտ չորս միլիոն հայ (1987թ.), ունենալ հայկական դպրոցներ, համալսարաններ: Եթե չլիներ այդ կիսաանկախ հանրապետությունը, մենք հետո չէինք ունենա անկախ Հայաստանը: Մենք ոչինչ չէինք ունենա:

Մենք երազում էինք անկախության մասին, բայց այն ստանալուց հետո, երբ հայրենիքը, պետությունը իրական խնամքի կարիք էր զգում, սկսեցինք ատել պետությունը: Շատերը չդիմացան առաջին իսկ դժվարություններին եւ հեռացան անկախ, բայց խնդիրներով լեցուն հայրենիքից: Անհեթեթությունն այն է, որ հարյուր հազարները գնացին ավելի մեծ խնդիրներ ունեցող Ռուսաստան:

Անկախությունը նվաճելուց, անգամ Արցախն ազատագրելուց հետո մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչ է հողը, որը Աստված հանձնել է քո տնօրինությանը: Մենք սկսեցինք ծաղրել մեր երկիրը, մեր բանակը, մեր ազգային արժույթը: Այնպես էինք ծաղրում, որ թուրքերի մտքով անգամ չէր անցնի այդ կերպ ծաղրել ամեն հայկականը:

Գուցե ոմանք ուզում են միայն ծովից ծով Հայաստան, բայց իրականում հայի այդ տեսակը դժգոհ էր մնալու նաեւ ծովից ծովից եւ մի առիթ գտնելով արտագաղթելու էր: 1990 թ.-ին մենք ստացանք ոչ այնքան մեծ, բայց գեղեցիկ, ջրերով եւ բավական մեծ հանքային ռեսուրսներով երկիր: Ստացանք, բայց սկսեցինք դժգոհել:

Մենք մեզ հաճախ ենք համեմատում հրեաների եւ Իսրայելի հետ: Շատ լավ, համեմատենք: 20-րդ դարի քառասունականների վերջերին ՄԱԿ-ը հրեաներին հող տվեց, բայց այն ճահիճ էր եւ անապատ, զուրկ խմելու ջրից եւ հանքային ռեսուրսներից: Բայց հրեաները, որ երկու հազար տարի առաջ էին կորցրել հայրենիքն ու պետությունը, հասկացան, թե ինչ է հողը, հասկացան, որ պետությունը նախ եւ առաջ մարդն է, եւ ոչ ջուրը, քարը կամ հանքը: Հրեաները գիտեին մի պարզ ճշմարտություն՝ մարդիկ են հարստացնում հողը եւ ոչ թե հողը՝ ժողովրդին:

Ի տարբերություն հրեաների, որ ստացան ճահիճ, անապատ եւ ընդամենը մոտ կես միլիոն բնակչություն, մենք ունեինք գրեթե պատրաստի պետական համակարգ, հրաշք հող, ջուր, հանքային ռեսուրսներ, մոտ երեք եւ կես միլիոն հայ բնակիչ, բայց այդպես էլ մինչ օրս չենք հասկանում, որ պետությունն այդ մենք ենք, որ մարդն է պետությունը, որ մենք պետք է մեր երկիրը երկիր դարձնենք, եւ ոչ թե ինչ որ մի պաշտոնյա կամ մեկ այլ երկիր:

Սկսած անցած դարի հիսունականների սկզբից հրեաները, լինելով մշտական պատերազմի մեջ արաբական երկրների հետ, միաժամանակ զարգացնում էին գյուղատնտեսություն անջուր եւ անհող երկրում, չորացնում ճահիճները: Յուրաքանչյուր գյուղ՝ կիբուց, յուրաքանչյուր մարդ իր հերթին ջանքեր գործադրում, թե ինչպես ստեղծի ջուր, ինչպես զարգացնի իր տնտեսությունը:

Իսկ ինչ արինք մենք կամ ինչ ենք անում մենք: Մենք դժգոհում ենք եւ սպասում, որ մեր փոխարեն ինչ որ մի քեռի գալու է եւ զարգացնելու է մեր գյուղատնտեսությունը: Եթե Իսրայելի գյուղնախարարությունը գյուղացիների հետ միասին մտածում է զարգացման, առաջընթացի մասին, ապա մեր գյուղնախարարությունում մտածում են ամեն ինչի, բայց ոչ գյուղատնտեսության զարգացման մասին, իսկ հսկայական հող եւ անասուն ունեցող հայ գյուղացին անկախությունից քսանհինգ տարի անց բողոքում է, որ աշխատանք չունի:

Գյուղացիների մի զգալի մասը երազում է սովետական տնտեսության մասին, որ մի քանի տեղ գրանցվեն, աշխատանքի չգնան, բայց գումար ստանան, իսկ պետությունը ոչինչ չի անում, որ այդ մարդիկ հասկանան, որ այլեւս երբեք այդպես չի լինելու:

Հրեաները անջուր երկրում աղի ջուրը քաղցրահամ դարձրին, գետնի տակից ջուր գտան, իսկ մենք աղտոտում ենք մեր հրաշք գետերը, փոխում հուները, առանց պետության շահը հաշվի առնելու հիդրոէլեկտրոկայաններ կառուցում, նախկինում մշակվող հողերը վերածում աղուտների եւ ճահիճների:

Կես միլիոնով պայքարելով արաբական աշխարհի դեմ՝ այսօր Իսրայելն ավելի քան վեց միլիոն բնակչությամբ հզոր երկիր է: Մենք սկսեցինք գրեթե չորս միլիոնով, հաղթեցինք պատերազմը, ամուր պահում ենք մեր սահմանները, բայց ազգի մի մասը հսկայական գումարներ է ծախսում իրենց տղաներին բանակից ազատելու համար: Ոմանք հիվանդության թղթեր են դասավորում, ոմանք այլ երկրի քաղաքացիություն են ձեռք բերում, իսկ ոմանք էլ արտագաղթում են, միայն թե երկրում չծառայելու համար:

Հրեան այլ երկրից գալիս է Իսրայելի զինված ուժերում ծառայելու, իսկ մենք, ապրելով այստեղ, հրաժարվում ենք պահպանել մեր սահմանները: Այո, բանակը խնդիրներ ունի, բայց մենք, մեզնից յուրաքանչյուրն ի՞նչ է արել, որ այդ խնդիրները լուծվեն: Մի՞թե կարծում եք, որ Իսրայելի բանակը միշտ անթերի է եղել:

Իսրայելը հասկացավ, որ եթե ցանկանում է գոյատեւել, ապա իրենց երկարատեւ պայքար է սպասվում արաբական աշխարհի դեմ: Հասկացան եւ խաղաղ կյանքին զուգընթաց ստեղծեցին ռազմական արդյունաբերություն, իսկ բանակը դարձավ ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ կրթական եւ գիտական հսկա համալիր:

Մենք նոր-նոր ենք սկսել այդ մասին մտածել, եւ դեռ շատերն էլ թշնամաբար են ընդունում բանակում սկսված բարեփոխումները: Մենք մոռանում ենք, որ նա ով հրաժարվում է կերակրել իր բանակը, կերակրելու է օտարի բանակը: Մենք անգամ հասարակ կոչը՝ դրամահավաք կազմակերպել վիրավոր զինծառայողի համար, քննարկման թեմա ենք դարձնում: Ավելին, գտնվում են մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում տարկետման իրավունքի վերացմանը, այն տարկետմանը, որը կոտրում է ոչ միայն բանակի, այլ նաեւ կրթության եւ գիտության ողնաշարը:

Երկար ենք քննարկում, բանավիճում, թե որն է մեր երկրի թիվ մեկ խնդիրը, որը խոչընդոտում է զարգացմանը: Որքան էլ տարօրինակ հնչի՝ խնդիրը մարդն է:

Զարգացումը, բարգավաճումը, առաջընթացը կսկսվի, երբ մենք հասկանանք, որ Հայաստանի գերագույն արժեքը մարդն է, որ այս երկիրը ոչ թե հողն ու ջուրն է, ոչ թե այլ պետությունում գտնվող Տիգրիսն ու Եփրատը, այլ Հայաստանում ապրող մարդը: Եւ երբ այդ մարդը հասկանա, որ պետությունը նախ եւ առաջ ինքն է, ապա նոր կսկսվի դեպի զարգացում տանող ճանապարը:

Մեզ պետք է այնպիսի քաղաքացի, որն ամաչի երեխային բանակից ազատելուց, օտար երկրի քաղաքացիություն ընդունելուց, արտագաղթելուց, երկիրը թալանելուց...

Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, վերջապես նույն Իսրայելը միշտ զարգացած եւ հզոր չեն եղել: Նրանք պայքարել եւ աշխատել են: Ընտրությունների ժամանակ տասը հազար բաժանելով եւ վերցնելով հնարավոր չէ զարգանալ եւ լավ ապրել: Անհնար է զարգանալ, երբ մարդը չի հավատում, որ իրենից ինչ որ բան կախված է, եւ որ ինքը կարող է փոխել գոնե իրեն շրջապատող իրավիճակը:

Եթե հրեաները խուսափեին զինվորական ծառայությունից, անապատի դեմ կռվելուց եւ սպասեին ԱՄՆ-ի օգնությանը, ապա նրանք անհաջողության կմատնվեին: Մենք եւս պետք է վերջապես գիտակցենք, որ առանց գրագետ, կիրթ ՀՀ քաղաքացու ոչ մի առաջընթաց չի կարող լինել:

Մենք պետք է հասկանանք, որ մինչեւ այս երկրին նոր շունչ ու միտք չհաղորդենք, ոչ մի զարգացում չի կարող լինել, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով օտարերկրյա ներդրումներ լինեն:

Եւ ամենակարեւորը, մենք պետք է ազատագրվենք անցյալից: Մենք պետք է դադարենք անդադար խոսել եւ մտածել ցեղասպանության մասին: Մենք պետք է սովորենք սիրել Իջեւանն ու Մեղրին, եւ ոչ թե Մուշն ու Երզնկան, մենք պետք է երգեր գրենք Շուշիի եւ Քարին տակի, եւ ոչ թե Գետաշենի կամ Էրզրումի մասին: Մենք ընդամենը պետք է լավ իմանանք մեր պատմությունը եւ այն չշփոթենք պատմագեղարվեստական վեպերի հետ, սովորենք եւ դասեր քաղենք անցյալից, եւ ոչ թե ապրենք անցյալով:

Վերջապես մենք մեր երկրի առաջ պետք է խնդիրներ դնենք, նույնիսկ այնպիսի, որոնք նույնիսկ երազանք համարվեն: Երազանք պետք է ունենա Արցախի եւ Տավուշի, Արագածոտնի եւ Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի, Շիրակի եւ Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Սյունիքի յուրաքանչյուր բնակավայր: Իր երազանքը պետք է ունենա մայրաքաղաք Երեւանը: Ընդ որում, պետք է այնպիսի երազանք ունենանք, որի իրականացմանը սկսենք հասնել մեր ամենօրյա աշխատանքով, պայքարով:

Մենք մեր երազանքով եւ ամենօրյա աշխատանքով վերջապես պետք է վերագտնենք պետություն ունեցող հային, այն հային, որը չի արտագաղթի, որդուն բանակից չի ազատի, չի մտածի երկիրը թալանելու մասին, եւ մտքով անգամ չի անցնի, որ հայը չի կարող անկախ պետություն ունենալ:

Գեղամ Նազարյան

Top-News.am