Քիմ Քարդաշյանը ավելի քան կես միլիոն դոլար է ծախսել երրորդ երեխայի համար
Ինչպես գիտեք, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են իրենց երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն։ Աստղերի դստերը լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, որին Քիմն ու Քանյեն 45 000 դոլար են վճարել։
Closer պարբերականի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյեն գումար չեն խնայում իրենց երրորդ երեխայի համար, որը դեռ չի ծնվել։ Քիմը 550 հազար դոլար է ծախսել մանկական սենյակի հարդարանքի ու խաղալիքների վրա։

Օրինակ Քիմը 96 հազար դոլարով գնել է Suommo Dodo ոսկե ծծակը։

Swarovski քարերով մանկական ձիուկը՝ 100 հազար դոլարով։

170 հազար դոլար նա վճարել է ահա այս Louis Vuitton արջուկի համար։

Ննջասենյակի համար՝ 40 000 դոլար, դիզայները իտալացի Դոլչե Նոտտեն է։
Նաև հայտնում են, որ 37-ամյա հայուհին գնել է խաղալիքներ, որոնք զարդարված են թանկարժեք քարերով և մանկական զգեստապահարանը հեղեղել Dolce&Gabbana ապրանքանիշի հագուստով՝ 100 հազար դոլար արժողությամբ։
«Քանյե Ուեսթը Քիմին հայտնել է, որ նա պետք է սթափվի ու այլևս նման գումարներ չծախսի, բայց Քիմը զգացմունքային հոգեվիճակում է։ Քիմի հոգեվիճակը վերահսկողությունից դուրս է եկել, նա ուզում է հսկայական գումարներ ծախսել, չնայած Քանյեն փորձում է հանգստացնել նրան»,- նշում են մոտ կանգնած աղբյուրները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...