Շվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ը
Խմբային փուլի վերջին խաղում Բրազիլիայի եւ Մարոկկոյի հավաքականներն ապահովեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։
Բրազիլիայի հավաքականը 3։0 հաշվով ջախջախեց Շոտլանդիային։ Մարոկկոյի հավաքականը դժվարությամբ 4։2 հաշվով հաղթանակ տարավ Հայիթիի նկատմամբ։ C խմբում երրորդ տեղում հայտնված Շոտլանդիայի հավաքականը դեռ կարող է պայքարել փլեյ-օֆի համար, թեեւ մեկնաբանները նշում են, որ նա գրեթե կորցրել է այդ հնարավորությունը։
Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն կունենան խմբերում երրորդ տեղն զբաղեցրած ութ լավագույն հավաքականները։
Առաջնության հաջորդ փուլ դուրս կգա նաեւ Շվեյցարիայի հավաքականը, որը B խմբի առաջատարն է։
Այն 2։1 հաշվով հաղթանակ տոնեց Կանադայի նկատմամբ։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած կանադացիները եւս կշարունակի պայքարն առաջնությունում։
Փլեյ-օֆֆ դուրս են եկել նաեւ Մեքսիկան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Մեքսիկան 3։0 հաշվով հաղթելով Չեխիային` գլխավորել է A խումբը, իսկ ՀԱՀ-ը անակնկալ հաղթանակ է տարել 1։0 հաշվով Հարավային Կորեայի նկատմամբ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար