110 միլիոն բաժանորդ. Սելենա Գոմեսը նոր ռեկորդ է սահմանել
Վերջերս Սելենա Գոմեսին վերաբերող բոլոր նորություններն անմիջական կապ ունեն երգիչ The Weeknd-ի եւ նրա սիրային կապի հետ։
Բայց այս անգամ երգչուհու ֆանատներին ուրախացնում է ոչ թե Գոմեսի հաջողությունն անձնական կյանքում, այլ նրա գրաված բարձրունքը Instagram-ում՝ երգչուհու բաժանորդների թիվը հասել է 110 միլիոնի։ Հիասքանչ Սելենան հրապարակել է լուսանկար համերգից, որտեղ կանգնած է բեմին լեփ լեցուն դահլիճի առաջ։
«Շնորհակալություն 110 –ի համար։ Խոստանում եմ այսուհետ էլ ժամանակս նվիրել այս էջին ու ձեզ ասել ճշմարտությունը, բայց ինչն ավելի կարեւոր է ՝ ձեզնից յուրաքանչյուրը փոխել է իմ կյանքը։ Ես շատ շնորհակալ եմ»,- ստորագրել է լուսանկարը 24-ամյա երգչուհին։
Հիշեցնենք, որ 2016-ի արդյունքներով Գոմեսը դարձել է ամենապոպուլյար Instagram անձնավորությունը՝բաժանորդների քանակով։
news.am


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել