Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան
Առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք, բայց կարևոր է, որ այս ընթացքում կարողացանք ավարտին հասցնել TRIPP նախագծի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որն արդեն ստորագրված է, և առաջիկայում պետք է սկսենք վավերացման գործընթացը: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարևոր է արձանագրել, որ սա, իսկապես, իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև ՀՀ-ն, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի: Սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները:
Ուզում եմ ասել նաև, որ մենք Հայաստանում, ընդհանուր առմամբ, երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելուն ուղղված աշխատանքներ ենք իրականացնում, և այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով, և մենք հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր»,- ասաց նա:


















































Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք