Պետությունը կվճարի արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների մաքսատուրքերը
ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշումը լրամշակվել է։ Արդյունքում, արտահանման խթանման նպատակով պետական օժանդակությունն այսուհետ կտրամադրվի ոչ միայն արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին, այլև գյուղատնտեսության ոլորտին՝ մասնավորապես մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսություններին։
Փոփոխությունների նպատակն է աջակցել Հայաստանում աճեցված մշակաբույսերի արտահանմանը դեպի թիրախային շուկաներ, բարձրացնել դրանց մրցունակությունը և նպաստել ոլորտի կայուն զարգացմանը։
Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտադրողների կողմից հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ կխթանվի մաքսատուրքերի փոխհատուցման մեխանիզմի միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը