Պարբերականի տեղեկացմամբ՝ տեխնոլոգիական ճյուղի առաջնորդները, այդ թվում՝ SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ առաջնորդին զգուշացրել են, որ «անվտանգության ստուգման նոր համակարգը, որն առաջարկվել է վարչակազմի կողմից, կարող է խոչընդոտել ԱՄՆ տնտեսության հիմքում ընկած տեխնոլոգիայի զարգացմանը»։

Թրամփը, WP-ի վկայությամբ, որոշել է չստորագրել հրամանագիրն արդեն այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հրավերներ էր ուղարկել առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ հինգշաբթի կեսօրից հետո (տեղի ժամանակով) նախատեսված ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Միջոցառման մեկնարկից մի քանի ժամ առաջ, երբ Սիլիկոնային հովտի որոշ ներկայացուցիչներ արդեն ուղևորվում էին Վաշինգտոն՝ ստորագրման արարողությանը մասնակցելու, Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտնել է, որ չեղարկել է այն։ Նա այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ հրամանագրի նախագիծն իր ներկա տեսքով իրեն «դուր չի եկել»։ ԱՄՆ նախագահի հայտարարության համաձայն՝ այն «կարող է խոչընդոտ դառնալ» ԱԲ զարգացման ճանապարհին, ինչը առավելություններ է տալիս ամերիկյան տնտեսությանը։